Սիրիայի պաշտպանության նախարարությունը փոխանցում է, որ հարձակումն իրականացվել Է Գոլանի բարձունքներից, որը գտնվում է Իսրայելի վերահսկողության տակ։
Իսրայելի պաշտպանության բանակին (ՑԱԽԱԼ) այսօրվա դրությամբ հաջողվել է ոչնչացնել ՀԱՄԱՍ խմբավորման 24 գումարտակներից 17-ը: Նման հայտարարությամբ Թել Ավիվում հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
Գազայի հատվածում իսրայելական զինուժի գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 27 100-ը։ TACC գործակալության փոխանցմամբ նման տվյալներ է հրապարակել Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը։
Գազայի հատվածում իսրայելցի զինվորականների հարվածների հետևանքով զոհերի թիվը մոտենում է 25 հազարին։ Այդ մասին Al Jazeera-ի փոխանցմամբ հայտնել է պաղեստինյան այս անկլավի առողջապահության նախարարությունը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը: Այդ մասին հայտնում է Սպիտակ տունը։
Հութիների ներկայացուցիչը նաև ասել է, որ խմբավորումն այսուհետ «օրինական թիրախներ» է համարում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բոլոր ռազմանավերը՝ հունվարի 12-ի գիշերը Եմենին հասցված զանգվածային հարվածների պատճառով:
Գալանտի խոսքով՝ դրանից հետո Գազայի հյուսիսային հատվածում կսկսվի պատերազմի «հաջորդ փուլը»: Ընդ որում, Իսրայելի պաշտպանության նախարարը կոնկրետ ժամկետներ չի նշել:
Լիբանանի կառավարությունը կարգադրել է մի քանի գերատեսչություններ բերել բարձր պատրաստվածության վիճակի՝ Իսրայելի հետ հնարավոր պատերազմի մեկնարկի պատճառով։ Այդ մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պատերազմական գործողությունների մեկնարկից ի վեր Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 23 հազարը։ TACC գործակալության փոխանցմամբ՝ նման տվյալներ է ներկայացրել Գազայի հատվածի ԱՆ-ն։