Վառելիքի պահեստի պայթյունից մեկ տարի անց Երևանի Հերացու դիահերձարանում (ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոն) 3 չնույնականացված դիակ կա։ Եվս 22 մարդու ճակատագիր անհայտ է։
Ուղիղ մեկ տարի առաջ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին հարակից «Հայկազով» տեղանքում գտնվող զորամասի վառելիքի պահեստի պայթյունը խլեց 219 հոգու կյանք, 22-ն անհետ կորած են, վիրավորվել է ավելի քան 290 մարդ։
2023 թվականի սեպտեմբերի 25-ին պայթեց Ստեփանակերտի մոտ գտնվող բենզինի պահեստը։ Պայթյունին նախորդել էր Արցախի ավելի քան 9 ամիս տևած շրջափակումը և ադրբեջանական լայնամասշտաբ հարձակումը։
«Էդ օրը ոնց որ սատանան հետեւիցս էր ընկել»,- Երեւանում վարձակալած բնակարանում այսպես է հիշում սեպտեմբերի 25-ը պայմանագրային զինծառայող Արայիկ Բաբայանը:
Արցախի տեղեկատվական շտաբը 2023 թվականի սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով մահացած ներքոնշյալ անձանց հարազատներին խնդրում է կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով (097-24-10-00):
Մահացած անձանցից 138-ի ինքնությունը պարզվել է նշանակված դատագենետիկական փորձաքննությունների, 77-ինը՝ այլ քննչական և վարութային գործողությունների միջոցով։
Հայաստանին օգնության ձեռք մեկնած երկրներից Ֆրանսիայի, Բուլղարիայի, Իտալիայի կլինիկաներում բուժումն արդեն շարունակում են 12 պացիենտ
Տուժածների` արտերկրում բուժումը շարունակելու հնարավորությունը գնահատել են այս երկրներից ժամանած մասնագետները` բուժող բժիշկների հետ համատեղ:
Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն` ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։