ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մշակել է Ուկրաինայում հակամարտության խաղաղ ավարտի մանրամասն ծրագիր, սակայն այն չի հրապարակելու մինչև ընտրությունները: Այդ մասին ուրբաթ օրը հայտնել է The Daily Telegraph-ը։
Ռուսական զորքերը մայիսի 3-ի ցերեկը կառավարվող ավիացիոն ռումբերով հրթիռակոծել են Ուկրաինայի Խարկով քաղաքը: Այդ մասին հայտնել են Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերից։
Առնվազն 14 մարդ է վիրավորվել մայիսի 1-ի ուշ երեկոյան ռուսական զորքերի կողմից Օդեսայի հրթիռակոծության հետևանքով։ Այդ մասին հայտնել է Օդեսայի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։
Հաջորդ ամիս Շվեյցարիայում նախատեսվում է Ուկրաինայի հարցով համաժողով անցկացնել։ Ըստ Շվեյցարիայի կառավարության՝ այն տեղի կունենա հունիսի 15-ին և 16-ին Լյուցեռն քաղաքի մոտ գտնվող Նիդվալդեն կանտոնի Բյուրգենստոկ հանգստավայրում։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները հավանություն են տվել Ուկրաինային ռազմական օգնություն հատկացնելու մասին օրինագծին: Դրան կողմ է քվեարկել 311 կոնգրեսական, դեմ՝ 112-ը:
ԱՄՆ-ն ու դաշնակիցները չեն օգնի Ուկրաինային խոցել ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը այնպես, ինչպես օգնել են Իսրայելին, քանի որ դրանք «տարբեր հակամարտություններ են»: Այդ մասին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ջոն Քիրբին։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ ռուսական ռազմական ղեկավարությունն իր զորքերին հանձնարարել է մինչև մայիսի 9-ը գրավել Դոնեցկի մարզի Չասով Յար քաղաքը:
Սև ծովի տարածքում, Ղրիմի արևմտյան ափի մոտ կործանվել է ռուսական Մի-24 ուղղաթիռ։ Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ուկրաինան նոր հակահարձակման ծրագիր է մշակել, սակայն դրա իրականացման համար զենք է հարկավոր, այդ թվում՝ ԱՄՆ-ից։ Այդ մասին գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։