Արսեն Քարամյանը հանձնաժողովին հայտնել է, թե քանի որ պայմանագիրը 2010-ին է կնքել, ինքն ընկալել է այնպես, որ հենց այդ տարում է ձեռք բերել գույքը, հետեւաբար ձեռքբերման փաստը չի ներկայացվել 2011 թ. տարեկան հայտարարագրում:
Հանձնաժողովը խնդրել է իրեն տրամադրել Ա. Քարամյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ մեր տիրապետության տակ գտնվող փաս
Մինչեւ «Վանբուրգի»՝ Պոմորիեում տարածք ձեռք բերելը հարկայինի պաշտոնյան եւ կինը՝ Վարդուհի Սահակյանը, բնակարան են գնել Բուլղարիայի ամենամեծ կուրորտում՝ Բուրգասից քիչ հյուսիս գտնվող Արեւային ափում (մտնում է Նեսեբր քաղաքի կազմի մեջ):
Մենք չենք պնդում, որ ստորեւ ներկայացվող փաստերն ապօրինի ֆինանսական արտահոսքերի օրինակ են, սակայն շեշտում ենք, որ հայ պաշտոնյաներն ու նրանց հարազատները տարբեր երկրներում հսկայական կարողություններ ունեն, իսկ այս պատմությունը միայն Բուլղարիայի...