Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ: Կողմերը քննարկեցին Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
Անգամ պաշտոնական տվյալներով՝ Սերժ Սարգսյանը ոչ միայն չի հասել առավելության, այլեւ քաղաքային տեղամասերի մեծամասնությունում պարտվել է: Հիմնականում գյուղական առանձին տեղամասերում, իբր, ընտրողների 90%-ից ավելի մասնակցությունը եւ հօգուտ Սարգսյանի...
Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Արարատի մարզում էր և իր նախընտրական քարոզարշավը սկսեց հենց մարզկենտրոնից, որտեղ բավական հոծ բազմություն էր հավաքվել՝ ծանոթանալու թեկնածուի ծրագրի սոցիալական հատվածի հիմնադրույթներին:
Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այցելեց Արարատի մարզ: Հովհաննիսյանը եղավ Դվինում, Սուրենավանում, Տափերականում, իսկ Մարմարաշենում բնակիչների հետ հանդիպելուց հետո այցելեց գյուղապետարան, ողջունեց...
Արդեն առավել քան հստակ է, որ հանքարդյունաբերության աճը Հայաստանում համահունչ չի եղել պետական շահին և առավելապես ներկայացրել է արտոնյալների շահերը, որոնք հասցրել են կուտակել հսկայական ծավալների հասնող հարստություն այն ժամանակ, երբ մեր երկիրը գլխիվայր...
Իշխող կոալիցիայի ներկայացուցիչները ՀՀ քաղաքացու սահմանադրական հիմնարար իրավունքի կոպիտ խախտումը չցանկացան վերացնել:
«Ժառանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը վերադարձավ Բաքվից, որտեղ նոյեմբերի 21-24-ը մասնակցում էր Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային կոնֆերանսի 7-րդ Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին:...
ICAPP-ի ղեկավարությունը համաձայնել է պրն Հովհաննիսյանին տրամադրել ելույթի հավասար հնարավորություն համաժողովում, որն այս տարի գումարվում է «Անվտանգությունը, խաղաղությունը եւ հաշտեցումը Ասիայում» խորագրի ներքո:
«Ժառանգության» կողմից հանդիպմանը մասնակցել են կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ վարչության անդամ, մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Հանդիպմանն արծարծված հարցերը ներկայացվելու են վարչության հերթական նիստում, ընթացիկ ամսում: Հետագա...