Կարեն Եսայանի սպանության գործով դատական նիստն այսօր շարունակվեց դատակոչված վկա Ռազմիկ Եսայանի հարցաքննությամբ: Դատավորի հարցին, թե սպանվածի հայրը երբեւէ ճանաչել է ամբաստանյալ Հարություն Սարգսյանին մինչեւ 2012թ-ի ապրիլի 12-ը, տրվեց բացասական պատասխան:...
Բավական մեծ ընդմիջումից եւ մի քանի դատական նիստերի հետաձգումից հետո Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում վերսկսվեց Կարեն Եսայանի սպանության համար մեղադրվող Հարություն Սարգսյանի գործով դատավարությունը:
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում 2012թ. դեկտեմբերին, գրեթե միաժամանակ սկսվեցին հայր եւ որդի Սարգսյանների դեմ հարուցված քրեական գործերով դատավարությունները:
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով ապրիլի 4-ին նշանակված դատական նիստը հետաձգվեց:
Դատարանը բավարարեց միջնորդությունը: Պաշտպանական կողմն էլ իր հերթին փորձեց ճշտել, թե արդյոք, որպես վկաներ դատարան ներկայանալու համար ծանուցվել են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, նրա դուստր՝ Մանյա Ղուկասյանը եւ եղբայրը՝ Գեւորգ Ղուկասյանը:...
Գյումրու նախկին քաղաքապետի փեսայի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանը հրապարակային ներողություն խնդրելու, պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավին պատճառած վնասի հատուցման պահանջով հունվարի 23-ին հայց էր ներկայացրել «Ցայգ» հեռուստաընկերության...
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության գործով դատակոչված 42 վկաներից առայժմ հարցաքննվել են 10-ը:
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Մարտին Սարոյանի, շարունակվեց Կարեն Եսայանի սպանության գործով դատաքննությունը:
Ամերիկաբնակ գյումրեցի Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի գործով դատական երկրորդ նիստը սկսվեց նշանակվածից մոտ 2 ժամ ուշացումով: Ժամը 12-ին նշանակված դատական նիստին ներկա էին միայն ամբաստանյալը, մեղադրող կողմից Շիրակի...