Բողոքի դուրս եկած քաղաքացիները բարձրաձայն կոչեր չէին հնչեցնում, որպեսզի չխանգարեն դատարանի բնականոն աշխատանքը:
Հարցին, թե արդյոք իշխանությունները երկխոսության կգնան, Հ. Աբրահամյանը պատասխանեց, թե իրենք գտնում են, որ թերություններ կան, և օրենսդրական փոփոխություն կլինի: Իսկ թե արդյոք պատրաստ են հանել պարտադիր բաղադրիչը, ԱԺ նախագահն ասաց, թե իրենք պատրաստ են քննարկել:
Երթի ժամանակ պարբերաբար հիշեցվում էր, որ մարտի 28-ին Սահմանադրական դատարանում կուտակայինի վերաբերյալ առաջին նիստն է լինելու:
Դ!եմ եմ - Ռեփ. շարժման երգը
Ազատության հրապարակում այսօր հավաքվել էին Հայաստանի քաղաքացիներ, խորհրդարանական 4 ուժեր՝ ըննդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի:
Աշխատող մարդու փողից 32 տոկոսն են վերցնում, շահույթից՝ 26: Հայաստանի հանրապետությունն արդեն 2 տարի է՝ գտնվում է այսպիսի դիսկրիմինացիոն հարկի տակ:
Ժողովուրդը մի բան է ասում՝ տղերք, միացեք, միացեք, պրծնենք այս ապօրինի իշխանությունից եւ բերենք նոր սերնդին իշխանության: Իմ զորակցողներից մինչեւ իմ քննադատները, ովքեր հեքիաթներով առաջնորդվել են մինչեւ հիմա, պետք է վայր դնեն այդ հեքիաթները եւ ուժով,...
«Նրանք խնդրում են, որ Երեւանում ոտքի կանգնեն: Թող իրենց կաբինետներում նստած պաշտոնյաները ինտերնետներում նայեն, թե այսօր այստեղ որքան միասնական է հայ ժողովուրդը»
Սփյուռքահայության շարժման հայտարարությունում ասվում է. «Դիմում ենք Հայաստանի գործող վարչակազմին՝ սթափվել եւ հաշվի նստել երկրի երիտասարդների հետ եւ կոչ ենք անում բոլոր սփյուռքահայերին միանալ իր իրավունքների համար պայքարող հայ երիտասարդին»: