Տավուշի մարզի Պաղջուր գետի վրա իրականացվող ՓՀԷԿ-ի շինարարության աշխատանքներին դեմ արտահայտվող կողմերի ներկայացուցիչներն այսօր հավաքվել էին բնապահպանության նախարարության առաջ՝ պահանջելով դադարեցնել ՓՀԷԿ-ի շինարարությունը:
Գետահովիտ գյուղի բնակիչները իրենց բողոքով հասել են մինչև բնապահպանության նախարարություն, և այժմ ընթանում է նրանց հանդիպումը նախարարի հետ: Բնապահպան-ակտիվիստները գտնվում են նախարարության շենքի առջև, որտեղ գետահովիտցիների հետ միասին բողոքի ակցիա...
«Մեր գյուղի տուրիստական կենտրոնում աշխատում է բնակչության մոտ 20 %-ը, եթե ևս մեկ հէկ կառուցեն, ոչ միայն գյուղի կեսից ավելին կզրկվի ոռոգման ջրից, այլ նաև աշխատատեղից, քանի որ տարածքը կվերածվի անապատի և զբոսաշրջիկներն այլևս չեն գա այստեղ, իսկ փոքր հէկում...
Հիդրոէլեկտրակայանը, որը պատկանում է Քոքոբելյանների ընտանիքին` «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի որդուն և ազգակցին, ավելի ներքև է կառուցվելու, քան 850 նիշն է:
Տավուշի մարզի Ենոքավան գյուղից 3 կմ հեռավորությամբ Խաչաղբյուր գետի վրա է գտնվում Լաստիվերի ջրվեժը: Ջրվեժին շատ մոտ է նաև Լաստիվերի երկհարկ քարանձավը: Թե քարանձավը, թե ջրվեժը արդեն քանի տարի է` գրավում են տեղացի և արտերկրացի զբոսաշրջիկներին: