Մի մարդ ու մի կին սիրում են իրար, ու դրանից ծնվում է երախան։ Իսկ մահվան պատճառները, մանավանդ մեզ մոտ, անթվելի են։
Սահմանադրությամբ կինը հավասար է հայտարարված տղամարդուն։
Օրը ցերեկով, գյուղն ասես մեռած լինի։ Ո՛չ շուն է հաչում, ո՛չ կատու մլավում։ Երբեմնի գյուղի կյանքն աղմկող աքաղաղներն արդեն վաղո՜ւց են հեռացել, իրենց միսիան հավերին հանձնած։ Եթե չլիներ հարկահավաքների եռուզեռը, գյուղը կատարյալ գերեզմանոց կթվար նայողին։
Այսպես է արդարադատության դրվածքը մեզանում։ Բոլոր գողերն ու ավազակները, նախքան որևէ գործարք կատարելը, համաձայնում են վերադաս երեք մարմինների հետ։
Լեռ Կամսարի ազատ ոգին ծյուրվում էր, շնչահեղձ էր լինում։ Պետք էր փախչել բոլշևիկյան բռնատիրությունից։ Փորձում է օգտվել իրանական անձնագրից։
«Արի՛, արի՛, իմ ծուռ գրիչ և կեղտոտ քառակուսի թանաքաման: Իմ կյանքի ընկերներ՝ իմ կյանքն ու իմ հոգին: Դուք իմ հոգու մրմունջներին արձագանքողներ ու հավերժացնողներ:
Ես միայն Հայաստանի կառավարությունից եմ վախենում։ Նա թուրքից ավելի է պաշտպանում Թուրքիայի շահերը։ Մեզ մոտ մի յոթ հոգի թուրքահայ հողերի պահանջով հանդես եկան, Հայաստանի կառավարությունը բռնեց նրանց յոթ տարով աքսորեց Սիբիր․․․
Համաձայն մահվան օրենքի, մեռնելուց հետո բոլոր տարաձայնությունները պետք է լռեն, իսկ հայերի մեջ դա անհնար է։
Հետմահու ոնց որ թե Լեռ Կամսարի բախտը բացվել է, հը՞․․․