Զինվորագրության բերումով` հայ ազգին մեջ դասակարգային նախկին շերտավորումները՝ հարուստ և աղքատ, իսպառ վերացան, տեղի տալով, սակայն, բազմաթիվ նոր դասակարգությանց։
Դուք պետք է Ձեր երեք արթուն տեղակալների կողքին ունենաք երեք քնած տեղակալներ
Այժմ բացատրեմ, թե ինչո՞ւ համար կյանքը երկրագնդի վրա հավիտենական է և բնավ չի վերջանա։
Թուրքիան իր նոր բարեկամ Հունաստանի հետ նստած, Միջերկրական ծովում իրենց ոտներն էին լվանում և զրուցում։
Գիշերը երազումս ողջ մարդկությունը զայրացած, մի ինչ-որ մոլորակի վրա կռիվ էր գնում։
Առաջ պահեստի մուկեր շատ ախորժակով կուտէին սովետական գրականությունն, բայց Ժդանովի «զեկուցումէն» ասդին անոնք ալ սկսեր են զզվել...
Շաբաթ 27․- Այսօր հացի հերթին նկատեցի, որ առաջիս երիտասարդն շատ էր տխուր։ Կարծեմ լացեր էր տանը։ Մտերմաբար, երբ պատճառը հարցուցի՝ պատասխանեց․ - Հայրս որպէս առևտրական բանտարկվեցավ ութ ամիս առաջ ու մեռավ բանտում։ Թանկագին փալթո ուներ վրան, գացի պահանջելու՝...
Այն մարդիկ, որք երեսուն տարի գաղափար մը կդավանեն կամ փայտէ հրացաններ են պատէն կախված, կամ թէ խանութպաններ են, որք ցուցանակի վրա «կաթ» են գրեր ու մածուն կծախեն։
Չեմ գիտեր, թէ Ամերիկան ինչ ձևով կուզէ խելքի բերել սա Դավթին՝ ատոմային ռումբո՞վ, թէ՞ ճառերով, այդ իմ գործս չէ, միայն կուզէի ըսել ես, թէ ինչպէ՜ս կամաց-կամաց բացվեց Ամերիկայի ախորժակն ու մէկէն իր դուռը փակեց ու դուրս ելավ ընդմիշտ աշխարհակալության։