Նկատե՞լ եք՝ արթուն ժամանակ պատահած դժբախտությունը երազում կրկնապատկվում է։ Աշխարհի ամենամեծ դժբախտությունը, ինչպես գիտեք, սոցիալիզմ կառուցելն է։ Իսկ այդ սևը Հայաստանի գլխին եկավ հազար ինը հարյուր քսանմեկ թվականին։
Այժմ շատերս ենք տառապում սովետական կարոտախտով: Գուցե արժե, մեկ անգամ ևս թերթել ոչ վաղ անցյալի պատմության այդ էջերը՝ հիշողությունը թարմացնելու համար:
Սովետական գրողներն իրենց արտադրական պլանները կազմել էին այն հաշվով, որ Ստալինն անմահ է և հավիտյանս նրան պիտի ներբողել։
Ուրբաթ 24.- Սովետական ժողովուրդը տեսած չունի իր կառավարությանը: Կառավարությունը հեռախոսի երկար չվանը տվեր է ժողովուրդին ձեռքը և կայնեցուցեր է իրմէ շատ հեռու: «Մի գա ինձ մոտ, ըսելիքդ թելեֆոնով զարկէ», կըսէ:
Ամերիկան սաստիկ բարի էր դարձել: Երազումս, իհարկե:
Ճիշտ այն գիշեր, երբ Անգլիան Սուդանի ամբարտակը լմնցուց, երբ ալ Նեղոսին տերն էր և ուզած ժամանակ կրնար կոճակը սղմելով Եգիպտոսը զրկել Նեղոսի ջուրեն, կարճ ըսած՝ երբ Եգիպտոսի բոլոր վերջավորությունները կախեր էր իրմե, Անգլիան՝ իր արտաքին գործերու մինիստրին...
Գիրքը Լեռ Կամսարի «Կարմիր օրեր» օրագրության մի փոքր մասն է:
Ես հայելի չունեմ տանս, ուստի ինքս ինձ ոչ տեսել եմ, ոչ ճանաչում եմ։ Միայն, հենվելով ժողովրդական կարծիքին, ես, որպես թե, հայ ազգի միակ երգիծաբանն եմ ներկայումս։
Մի օր, չգիտեմ` ինչպես եղավ, մի ստախոս մարդու կարիք զգացի: