Ակտիվիստ, լրագրող Բայանդուր Պողոսյանը Մաշտոցի պուրակում հացադուլ է հայտարարել: Նա այսկերպ իր բողոքն է արտահայտում և վճռականությունը ապացուցում պուրակում իրականացվող շինարարության դեմ:
Մաշտոցի պուրակում բնապահպան-ակտիվիստները շարունակում են անժամկետ նստացույցը: Այս գիշերվա ընթացքում ապակեպատվել է շինություններից երկուսը, և կառուցապատվող ամբողջ տարածքը շրջապատվել է երկաթե ցանկապատով:
Մ. Խաչատրյանը Լ. Իգիթյանին խնդրեց չկուսակցականացնել երիտասարդական շարժումը և երիտասարդներին չմեղադրել: Իսկ Լ. Իգիթյանը հայտարարեց, որ այդ երիտասարդների մի մասը «չկայացած մարդիկ են»
«Օրինաց երկիր» կուսակցության երիտասարդական միությունը ողջունում է բնության պահպանության նպատակով քաղաքացիական նախաձեռնությունները: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց ՕԵԿ երիտասարդական միության նախագահ Առաքել Առաքելյանը:
Այսօր Մաշտոցի այգին պաշտպանող քաղաքացիները Երևանի քաղաքապետարանի առջև կայացած ցույցի ժամանակ Երևանի քաղաքապետին են փոխանցել հետևյալ նամակը` ի պատասխան քաղաքապետարանի ներկայացուցչի կողմից ներկայացված փաստաթղթերի:
Այսօր Մաշտոցի այգում նստացույց անցկացնող բնապահպան-ակտիվիստները գնացել են քաղաքապետարան՝ հանդիպելու քաղաքապետ Տարոն Մարգարյանին, բայց քաղաքապետն այդպես էլ չի իջել նրանց մոտ:
Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը հանդիպում է ունեցել Մաշտոցի պուրակի համար պայքարող ակտիվիստների հետ: Մինչ այդ նա հանձնարարական է տվել ոստիկաններին. «Մոտեցրեք ուժերը»:
Մաշտոցի պուրակը նախատեսված է եղել որպես պուրակ, դրա կողքը ծննդատուն է, և կառուցվող շինություններն այնտեղ անհամատեղելի են:
Այսօր՝ 13.00, Մաշտոցի այգում կազմակերպված նստացույցի մասնակիցները կհավաքվեն Երևանի քաղաքապետարանի առջև՝ պահանջելու քաղաքապետից փոխել որոշումը և Մաշտոցի այգում ապամոնտաժել առևտրի տաղավարները: