Փետրվարի 14-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ և փետրվարի 15-ին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ երկու հանդիպումներից հետո «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունն արձանագրում է հետևյալը.
Մաշտոցի այգում կառուցապատումը դադարեցնելու նպատակով բնապահպաններն ու ակտիվիստները բողոքի ակցիա են նախաձեռնել և շարունակաբար նստացույց են իրականացնում: Քիչ առաջ ցույցի մասնակիցներից ահազանգ ստացանք, որ Մաշտոցի այգում սադրանքներ են սկսվել.
«Մենք ենք այս քաղաքի տեը» քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ վաղվանից' առավոտյան ժամը 09.00-ից, շարունակվելու է նստացույցն ընդդեմ Մաշտոցի պուրակի այգում կատարվող ապօրինի կառուցապատման:
Բնապահպան, ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը հայտնում է, որ այսօր առավոտյան բնապահպաններն ու ակտիվիստները կրկին գնացել են Մաշտոցի այգի` տարածքը հսկելու:
Մաշտոցի այգում շինարարությունը կանգնեցվել է: Հիշեցնենք, որ ժամը 14:00-ին նախատեսված էր բողոքի ակցիա անցկացնել` ընդդեմ այգում իրականացվող շինարարության:
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը այսօր 14:00-ին բողոքի ակցիա է անցկացնելու Մաշտոցի պուրակում իրականացվող շինարարության դեմ:
Մենք` մի շարք մտահոգ քաղաքացիներ, դիմում ենք ձեզ, արտահայտելով մեր մտահոգվածությունը և բողոքը Գլխավոր պողոտայի պուրակի տարածքում ներկայումս իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ:
Օրեր առաջ, երբ Աբովյան փողոցից ապամոնտաժվեցին մայրաքաղաքի կենտրոնին անհարիր տաղավարներն ու կրպակները, շտապեցի ողջունել Ձեր որոշումը՝ համոզված լինելով, որ այդուհետ ևս սրտացավ ու հետևողական մոտեցում կցուցաբերեք մայրաքաղաքի կառուցապատմանն ու...
Հունվարի ընթացքում ապամոնտաժվեցին Աբովյան փողոցի խանութներն ու կրպակները, սակայն այդ նույն խանութները տեղափոխվում են Մաշտոցի այգի (Մաշտոցի, Կողբացու, Արամի և Բյուզանդի փողոցների միջնամաս): Այս պահին էլ այնտեղ ընթանում են շինարարական աշխատանքները,...