Ես, օրինակ, սկզբում արևմտահայ էի, այնուհետև գաղթական հայ, հետո դարձա սովետահայ, հիմա դեռ հայաստանցի եմ՝ տեսնենք Աստված էլ ինչ դուռ կբանա վրաս։
Ապշում եմ՝ գրված են սիրուն-սիրուն մտքեր մարդասիրության, արդարության, օրինականության, օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքների, պատժի նպատակների մասին: Բայց 20 տարի շարունակ ճակատագրի հեգնանքով առնչվելով «հորեղբոր տղաներ» հանդիսացող դատաիրավական...
Աշնանը ծրագրել եմ տպագրել իմ պատմվածքների ժողովածուն, որտեղ կլինեն հայերեն ու ռուսերեն գրված հին ու նոր գեղարվեստական ստեղծագործություններս
Ըստ վիճակագրության անհատի պաշտամունքի տարիներին 4,5-4,8 միլիոն մարդ դատապարտվել է քաղաքական մոտիվներով։ Գնդակահարվել է 1,1 միլիոնը, մյուսները հայտնվել են Գուլագում։
Այս իրական պատմությունը ինձ ուժ է տալիս արդեն երկար տարիներ… այնքան սեր կա մեջը:
Եթե կարդացիք ու ավարտեցիք իմ գրած նամակը Ձեզ, մոտեցեք ձեր տան լուսամուտներին, բացեք այն, նայեք անճաղ երկնքին, խորը շունչ քաշեք: Հաճույք ստացեք նրանից, որ տեսնում եք երկինքը:
Մհեր, քո կարծիքով քրեակատարողական հիմնարկները պատժելո՞ւ, թե՞ մարդուն ուղղելու գործառույթ ունեն։ Հանցավորին օրենքն ուզում է պատժե՞լ և նրանից վրե՞ժ լուծել կատարածի համար, թե՞ սխալական մարդուն՝ դարձի բերել։ Մարդուն պետք չէ՞ արդյոք վերափոխվելու...
Միշտ մտածել ու մտածում եմ, որ առջևում դեռ բուռն կյանք ունեմ ֆիզիկական ազատության մեջ, որ իմ գիտելիքներով դեռ շատ անմեղների պիտի օգնեմ դուրս գալ ճահճից: Ամեն դեպքում, թվերի լեզվով ասած՝ 40-20 չէ կյանքս, այլ 20+20... այստեղի տարիները նույնքան իմն են, որքան...
Ասում են՝ սոցիալիզմը սրով է հպատակեցնում մարդկանց, իսկ կապիտալիզմը՝ փողով։ Այս պայմաններում դեպի կապիտալիզմ գնալը նշանակում է ջրից դուրս գալ, ընկնել ջրհեղեղ։