Պարզ տեսնում եմ, թե ինչպես եմ իմ ոտքով գնում Սլավոնական համալսարան ու «Հետքի» խմբագրություն: Այնպես որ, խնդրում եմ ինձ համար տեղ պահեք լուսամուտի կողքին. արևի լույսին ու տաքությանը կարոտ եմ, նաև՝ մարդկային ջերմ հարաբերություններին…
Ես հավատում եմ, որ վերադառնալու եմ այնտեղ, ուր ողջ էությունս է, վերադառնալու եմ ֆիզիկական ազատություն: Եվ այդ Հավատն է, որ ամեն օր ինձ պայքարի, աշխատելու, չնահանջելու, պրպտելու, սովորելու կոչ է անում:
Պարոնայք արդարադատներ, շարունակեք փակել ձեր աչքերը, չտեսնել այն սխալները, որոնց պատճառով անմեղ մարդիկ են պատիժ կրում:
Գարնանը ավելի, քան երբևէ ինձ պատանդ եմ զգում այստեղ: Գիտեմ՝ ինչու է սիրտս արագ բաբախում: Ուզում եմ պոկել ճաղերը ու գոռալ:
Հանցագործ չեն ծնվում: Կարող է խառնվածքի, հուզական ոլորտի որոշ առանձնահատկություններ նպաստեն դրան, բայց այդ նույն հատկությունները կարող են նպաստել, որ մարդ դառնա խոշոր քաղաքական գործիչ, զորավար, նույնիսկ գիտության մեջ առաջ գնա:
Սցենարն արդեն Ողջերի աշխարհում է
Տարօրինակ իրարանցում է «Նուբարաշենի» կլոր գերեզմանոցում՝ ցմահնների հարկաբաժնում: Բոլորը իրար են խառնվել: Նայում եմ «վալչոկից». լվանում են երկաթե դուռ, ճաղ, լուսամուտ, հատակ, ամեն ծակ ու ծուկ, վերանորոգում չաշխատող լուսարձակները:
Մտովի պատկերացնում եմ, որ գալու է Օրը, երբ զգալու եմ այն, ինչ զգացել են թղթապանակիցս ինձ հույս ու հավատ տվող դեմքերը:
Մեր պետությունն ու մեր բանտերը սիամական երկվորյակներ են կամ, ավելի ճիշտ` ռուսական մարտրյոշկաներ` մեկը մյուսի մեջ: Երկու համակարգերում էլ մարդանցից խլում են ամենակարևորը` թթվածնին համարժեք Ազատությունը: Պետության ու բանտի «ազատազրկվածներն» ունեն...