HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նորատուսցի Արայի գործն ուղարկվել է դատարան

Քրեական աշխարհում Նորատուսցի Արա անունով հայտնի Արա Բանդուրյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործը դատարանում է։ Այս մասին տեղեկատվությունն առկա է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում:

Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դատավոր Կարեն Ֆարխոյանին։

Ըստ մեղադրանքի՝ Արա Բանդուրյանը քննությամբ չպարզված անձից ապօրինի ձեռք բերած և կրած 9 մմ տրամաչափի հրազեն հանդիսացող ատրճանակով 2018թ․ հոկտեմբերի 13-ին Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գործող «Հուկաման» ակումբում, այնտեղ գտնվող անձանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կատարել է խուլիգանություն։

Բանդուրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 4-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ խուլիգանության և ապօրինի զենքի համար: Բանդուրյանը գործի նախաքննության սկզբնական փուլում կալանավորվել, ապա գրավի դիմաց ազատ է արձակվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter