HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանավանում այրվել է մոտ 10 հեկտար խոտածածկույթ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ մարտի 10-ին՝ ժամը 13:27-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի գիշերօթիկ դպրոցին հարակից այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:00-ին, մարվել՝ 14:59-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ, որից 500 քմ-ն ատառածածկ տարածքում:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Լոռե» փրկարարական ջոկատից 6 կամավոր փրկարար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter