HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դժբախտ պատահար շինհրապարակում. տուժածը ծայրահեղ ծանր վիճակում է

Մարտի 10-ին՝ ժամը 11:48-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցի թիվ 72/2 շենքի մոտակայքում գտնվող շինհրապարակում տղամարդ է ընկել շենքի հիմքային փոսը:

Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Ռոստոմ Ս.-ն (ծնված 1982 թ.) շինհրապարակում կիսակառույց շենքից (մոտ 4 մ բարձրությունից) ընկել է շենքի հիմքային փոսը:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը տեղի ուժերով Ռոստոմ Ս.-ն դուրս է բերվել փոսից և հոսպիտալացվել «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter