Սոցիալական ապահովության ծառայությունը հորդորում է տարածքային բաժիններ այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Սոցիալական ապահովության ծառայությունը, մտահոգ լինելով առկա վիճակով, առաջնորդվելով այն գիտակցումով, որ սպասարկում է մեր երկրի բնակչության ամենախոցելի խավին և կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներին արձագանքելու անհրաժեշտությունից ելնելով՝ հորդորում է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Սոցիալական ապահովության տարածքային բաժիններ այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, տարածքային բաժին այցելության հրատապ անհրաժեշտության դեպքում պահպանել հիգիենայի տարրական կանոնները, ինչպես նաև ըմբռնողությամբ վերաբերել Ծառայության աշխատակիցների գործունեության ընթացքում հիգիենայի կանոնների պահպանման խնդրանք-հորդորին:
Ծառայությունը հիշեցնում է, որ առանձին ծրագրերով կարելի է դիմումն ուղարկել ԱՌՑԱՆՑ եղականով (հղումը՝ http://online.ssa.am/
Սոցիալական ապահովության ծառայությունը ևս մեկ անգամ շեշտում է՝ սույն հաղորդագրությունը տարածվում է բացառապես վարակի տարածման կանխարգելման նպատակով և ամուր առողջություն մաղթում մեր հայրենակիցներին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել