Սոթքում տունն ամբողջությամբ այրվել է
Մայիսի 1-ին` ժամը 03:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում այրվում է տուն: Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սոթք գյուղի 3-րդ խճուղու տներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:15-ին, մարվել՝ 07:08-ին: Տունն ամբողջությամբ այրվել է (մոտ 72 քմ):
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է նաև Վարդենիսի քաղաքապետարանի օժանդակ ջրատար ավտոմեքենան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել