HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շամբի ջրամբարին հարակից տարածքում քաղաքացին ընկել է բարձրությունից և մահացել

Մայիսի 6-ին՝ ժամը 16:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շամբ գյուղի ջրամբարին հարակից տարածքում քաղաքացին ընկել է բարձրությունից և մահացել: Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արայիկ Ս.-ն (ծնված 1970 թ.) ընկել է Շամբ գյուղի «Ղուդիս ձոր» կոչվող տարածքի ժայռից (մոտ 7-8 մետր):

Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter