HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորայր Բաբայանը նշանակվել է Արցախի ոստիկանության պետի առաջին տեղակալ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հունիսի 9-ի ստորագրած հրամանագրերով` ոստիկանության գեներալ-մայոր Անդրանիկ Սուրենի Հակոբյանն ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից` երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Արցախի ոստիկանության մամուլի ծառայությունը:

Ոստիկանության գեներալ-մայոր Բորիս Աշոտի Ենգիբարյանը ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից` երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:

Ոստիկանության պետը շնորհակալություն հայտնեց անձնվեր ծառայության համար և նրանց պարգևատրեց հեռուստացույցով:

Նույն օրը Արցախի նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրի համաձայն՝ ոստիկանության գնդապետ Նորայր Շաբոյի Բաբայանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter