HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնակելի շենքի բակում հայտնաբերվել է ապակյա կոտրված տարա և մոտ 300 գրամ սնդիկ (ցրված վիճակում)

Հունիսի 11-ին, ժամը 08:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 36/2 շենքի բակում մեծ քանակությամբ սնդիկ է թափված:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ շենքի բակում հայտնաբերվել է ապակյա կոտրված տարա և մոտ 300 գրամ սնդիկ (ցրված վիճակում)։

Քիմիկոսները սահմանազատել են տարածքը, հավաքել սնդիկը և փոխանցել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter