Կորած քաղաքացին գտնվել է
Հունիսի 16-ին` ժամը 23:18-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացու հայրը գտնվում է Հրազդան-Հանքավան ճանապարհին հարակից տարածքում և չի կարողանում հստակ բացատրել իր գտնվելու վայրը. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հարակից ջերմոցների մոտակայքում հայտնաբերվել է Գուրգեն Գ․-ն (ծնված 1955 թ.), ում փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Քաղաքացին հոսպիտալացվել է Հրազդանի բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել