Պատահար Ուջան գյուղի մոտակայքում․ կա զոհ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին` ժամը 23։00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուջան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած:
Պարզվել է, որ Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վանիկ Ս․, ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել․ վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել