HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել է դի

Հունիսի 21-ին, ժամը 09:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող տնակի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Արտակարգ իրավաիճակների նախարարության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տնակը գտնվում է Գոգոլի փողոցում։

Փրկարարները բացել են տնակի դարպասի դուռը և բակում հայտնաբերել ծառից կախված Էլիզա Ս․-ի (ծնված 1948 թ․) դին, այնուհետև դին իջեցրել և մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter