HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրավախախտումներ են արձանագրվել մարդատար տաքսի ավտոմոբիլների վարորդների մոտ

Պարետի թիվ 110 որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով հունիսի 21-ին՝  Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության մասնագետները  Ոստիկանության ծառայության աշխատակիցների հետ համատեղ վերահսկողական միջոցառումներ և մշտադիտարկումներ են իրականացրել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում:

Ըստ կառավարության պաշտոնական կայքի՝ գործառույթներ են իրականացվել կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ: Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում լուրջ խրավախախտման դեպքեր չեն արձանագրվել, սակայն հայտնաբերվել են որոշ թերություններ:

Մասնավորապես` Տեսչական մարմնի աշխատակիցների դիտարկման ընթացքում հայտնաբերվել է տրանսպորտային միջոցներ, որտեղ առկա ախտահանիչ հեղուկը պատշաճ որակի չի եղել: Տեղում վարորդներին տրվել են պարտադիր կատարման ցուցումներ՝ թերությունն անհապաղ շտկելու համար: Երթուղին շահագործող ընկերության կողմից թույլ տված թերությունը շտկվել է, և տվյալ երթուղու բոլոր տրանսպորտային միջոցները համալրվել են բարձր որակի ախտահանիչ հեղուկով:
Հիմնական իրավախախտման դեպքերը գրանցվել են մարդատար տաքսի ավտոմոբիլների դեպքում: Հայտնաբերվել են առանց դիմակի ուղևորափոխադրում իրականացնող վարորդներ: Արդյունքում կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ:

Ուժեղացված վերահսկողական աշխատանքներին զուգընթաց, Տեսչական մարմնի մասնագետները հայտնաբերված այլ թերությունների վերաբերյալ տեղում իրականացնում են խորհրդատվության, իրազեկման և բացատրական աշխատանքներ՝ հակահամաճարակային կանոններին խստագույնս հետևելու և COVID 19 համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով։

Տեսչական մարմնի կողմից հանրային տրանսպորտում ՀՀ Պարետոի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնների պահպանման նկատմամաբ վերահսկողությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում:
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter