HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՇՎՏՄ-ն շարունակում է մշտադիտարկումները. արձանագրվել են խախտումներ

Այսօր՝ հուլիսի 23-ին, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում և կրկնայցեր է իրականացրել Շիրակի մարզում ու Երևան քաղաքում:

Ըստ կառավարության պաշտոնական կայքի՝ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում իրականացված մշտադիտարկման ընթացքում տեսչական մարմնի ներկայացուցիչները մի շարք խախտումներ են արձանագրել շինանյութի խանութներում, մասամբ նաև գազալցակայաններում: Մասնավորապես բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:

Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն:

Գյումրիում տեղի ունեցած կրկնայցերի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել: Կրկնայցեր են տեղի ունեցել նաև Երևանում՝ Մալաթի-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող ոսկու տոնավաճառում, որտեղ նախկինում դիտարկված թերությունները՝ կապված դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանների հետ, շտկված են եղել: ՇՎՏՄ-ի կողմից մշտադիտարկումները ՀՀ ողջ տարածքում շարունակվում են:

Հուլիսի 23-ին տեսչական մարմնի աշխատակիցները կատարել են նաև կասեցման աշխատանքներ Երևանում: Պարետի որոշմամբ՝ 24 ժամով կասեցվել է Գնունի փողոցում գործող շինանյութի առևտրի կետերից մի քանիսի գործունեությունը: Նշված տնտեսավարողների մոտ մշտադիտարկման ընթացքում բացակայել են սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:

Հիշեցնենք, որ տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter