HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդաշեն թաղամասում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 28-ին՝ ժամը 14։35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցի վերջնամասում։

Հրհեհը մեկուսացվել է ժամը 16։48-ին, մարվել՝ 17։19-ին։

Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ, աղբ, 3 ծառ, 3 կոճղ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter