HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերգեյ Ղազարյանը նշանակվել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կառլեն Իշխանի Ավետիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է նախագահի պաշտոնական կայքը:

Արցախի նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ Սերգեյ Վալերիի Ղազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter