HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժամանակավորապես փակ կլինի Ուշի-Արտաշավան 6.6 կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 45+300 - կմ 53+000 հատվածի (7.7 կմ) հիմնանորոգմամբ պայմանավորված՝ երթևեկության համար ժամանակավորապես փակ կլինի նշված ճանապարհի Ուշի-Արտաշավան 6.6 կմ երկարությամբ հատվածը։ Այս մասին հաղորդում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Մինչև 3,5 տոննա տրանսպորտային միջոցների վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհով, իսկ 3,5 տոննայից բարձր տրանսպորտային միջոցների համար առաջարկվում է երթևեկել Աշտարակ-Կոտայք -Սևան-Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհով։ 

Շինարարությունն իրականացնող կազմակերպության կողմից տեղադրված են անվտանգության նշաններ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter