HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը Լոռու մարզում արձանագրել է մի շարք խախտումներ

Այսօր՝ հուլիսի 30-ին,  Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Լոռու մարզի Ստեփանավան և Տաշիր քաղաքներում:

Կառավարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մի շարք խախտումներ են դիտարկվել Ստեփանավանի թե՛ գազի ու բենզինի լցակայաններում, թե՛ շինանյութի առևտրի կետերում: Բացակայել են դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: Մի քանի խախտումներ են արձանագրվել նաև Տաշիրում: Տնտեսավարողի մոտ բացակայել են ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանը:

Հայտնաբերված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: ՇՎՏՄ-ն շարունակում է մշտադիտարկումների գործընթացը ՀՀ ողջ տարածքում:

Տեսչական մարմինն իրականացրել է նաև կասեցման աշխատանքներ: Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում 24 ժամով կասեցվել է գազալցակայաններից մեկի գործունեությունը, որտեղ տեսչական մարմնի աշխատակիցների կատարած կրկնայցի ընթացքում արձանագրվել էին թերություններ՝ կապված ջերմաչափման գրանցամատյանի ու փակ աղբամանի հետ, բացակայել էին ախտահանիչ նյութերը:

Հիշեցնենք, որ տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter