HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևան-Շորժա ճանապարհին մահվան ելքով ավտոպատահար է եղել

Օգոստոսի 1-ին` ժամը 13։51-ին, Շորժա գյուղում հերթապահություն իրականացնող փրկարարական խումբը Երևան-Շորժա ավտոճանապարհի 47-րդ կմ-ին նկատել է ճանապարհատրանսպորտային պատահար և մոտեցել օգնության։

Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և մեկ տուժած։

Պարզվել է, որ Սևան-Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 46-րդ կմ-ին BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կամո Կ․, ծնված 1974 թ․, մեկ ուղևորով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել դեպի ճամփեզրը․ ուղևոր Արամ Ղ․-ն (ծնված 1982 թ․) տեղում մահացել է։

Փրկարարները վարորդին ցուցաբերել են առաջին օգնություն, որն այնուհետև հոսպիտալացվել է Երևան քաղաքի բժշկական կենտրոն։

Փրկարարները նաև հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter