ՃՏՊ Ծղուկ գյուղի մոտակայքում․ կան զոհեր
Օգոստոսի 9-ին, ժամը 16։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սիսիան ավտոճանապարհին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն դեպքի վայր է մեկնել Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 28-րդ կմ-ին բախվել են «Toyota Fortuner» (վարորդ՝ Միհրան Գ․, ծնված 1971 թ․) և «Mercedes» (վարորդ՝ Աշոտ Գ․) մակնիշների ավտոմեքենաները։ ՃՏՊ-ի հետևանքով «Toyota Fortuner» ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևորները (Արմեն Գ․, ծնված 2011 թ., Նարեկ Գ․, ծնված 2005 թ․ և Թամարա Մ․, ծնված 1983 թ․) տեղում մահացել են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել