Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները և քաղաքապետարանի երկու ջրատար տեղում հրթափոխով իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ։ Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 08։19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։
Ըստ նախնական տվյալների՝ եղել է հրդեհի երկու օջախ։ Առաջին օջախը մեկուսացվել է ժամը 13։35-ին (մոտ 3000 քմ), երկրորդ օջախը՝ 19։41-ին (մոտ 4․5 հա):
Հրդեհի երրորդ օջախը մեկուսացվել է ժամը 17։04-ին, մարվել՝ 19։16-ին․ մոտ 1000 քմ տարածքում այրվել է շինարարական աղբ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել