HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջամշլու գյուղում տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով մեկ անձ զոհվել է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 14-ինին` ժամը 00։14-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջամշլու գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա մեկ զոհ և տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մուրադ Ղ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե պատնեշին և գլորվել ձորակը․ վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր Ռեգինա Մ․-ն հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան մոտեցրել ճանապարհի երթևեկելի հատված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter