HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այգավան գյուղի տներից մեկի տանիքում տղամարդու դի է հայտնաբերվել

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։39-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Այգավան գյուղի Միրզոյան փողոցի տներից մեկի տանիքում հայտնաբերվել է տղամարդու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները տանիքից իջեցրել են Լևոն Ա-ի (ծնված 1972 թ.) դին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter