HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակառակորդի կողմից զինծառայող Հովիկ Թամրազյանի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

2020թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից դիպուկահարի կողմից արձակած կրակոցից, ՊՆ N զորամասի պահպանության մարտական դիրքում՝ ձախ ձեռքի, կրծքավանդակի, դեմքի, պարանոցի հրազենային և բեկորային վիրավորումներ է ստացել պայմանագրային զինծառայող Հովիկ Նելսոնի Թամրազյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Հ. Թամրազյանը մահացել է:

Ինչպես հատյտնում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, դեպքի առթիվ կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ: 

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter