HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սննդային թունավորման դեպք` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 19-ի երեկոյան նկատվել են սննդային թունավորման դեպքեր (հարցականով), որի վերաբերյալ բուժկենտրոնն անմիջապես տեղեկացրել է պատկան մարմիններին։

Նախարարության ֆեյսբուքյան էջի գրառման համաձայն՝ թունավորման ախտանշաններ են ունեցել բուժանձնակազմի որոշ անդամներ և մի քանի պացիենտ։ Այժմ նրանց վիճակը գնահատվում է բավարար։

Այս պահին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, Սննդի անվտանգության պետական տեսչության մասնագետները բուժհաստատության պատասխանատուների հետ համատեղ ուսումնասիրություն են իրականացնում հանգամանքները պարզելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter