HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Մանթաշյանը կալանավորվել է

«Այլընտրանք» հասարակական կազմակերպության ղեկավար, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Մանթաշյանը կալանավորվել է:  Այս մասին հայտնում է Մանթաշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը:

Մանթաշյանին կալանավորելու միջնորդությունը քննել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Պողոսյանը:

Հիշեցնենք, որ 2020թ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ ստորագրվեց Արցախում պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարությունը, քաղաքացիները գիշերը հավաքվել էին Կառավարության, Ազգային ժողովի շենքերի մոտ, մուտք գործել ներս: Կառավարության շենք մուտք գործած անձանց մեջ եղել է նաև Նարեկ Մանթաշյանը:

Այդ ժամանակ դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, քաղաքացիների գործողությունները որակվել էին որպես զանգվածային անկարգություն: Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններին մասնակցելու, ինչպես նաև Կառավարության շենքից հափշտակություն կատարելու համար: Ինքը` Մանթաշյանը, հայտնել է, որ խոսքն, իբրև թե, Կառավարության շենքից դրոշ գողանալու մասին է:

Մեկ տարի առաջ Մանթաշյանը ձերբակալվել է և նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, սակայն դատարանը միջնորդությունը մերժել է` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով: Այժմ Մանթաշյանի մեղադրանքը նույն դեպքի շրջանակներում է, սակայն մեղադրանքը փոփոխված է: Անձը նույն մեղադրանքի շրջանակներում երկրորդ անգամ չի կարող կալանավորվել:

Շուրջ մեկ տարի քննությունից հետո, սակայն, ԱԱԾ-ն Մանթաշյանին մեղադրում է ոչ թե զանգվածային անկարգություններին մասնակցելու, այլ դրանք կազմակերպելու մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter