HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի Քոչինյան փողոցում երեք ավտոմեքենա է այրվել

Ապրիլի 27-ին` ժամը 04:07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քոչինյան փողոցի թիվ 13 հասցեի մոտակայքում գտնվող գործարանի տարածքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Քոչինյան փողոցի թիվ 7/9 հասցեի մոտակայքում այրվում է 3 ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։25-ին, մարվել՝ 04։37-ին: Այրվել են «Ford Transit», «GAZel», «Grand Cherokee» մակնիշների ավտոմեքենաները, և ջերմահարվել է «Renault» մակնիշի բեռնատար ավտոմեքենա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter