HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳՄՍ նախարարությունը «Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» դրամաշնորհային մրցույթ է հայտարարել

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը հայտարարում է «Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» դրամաշնորհային մրցույթ:

Մրցույթի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել հետևյալ միջոցառումների իրականացմանը՝ 

  • աջակցություն հանրակրթական ուսումնական հաստատություններին՝ աղետների ռիսկի կառավարման պլանների իրագործման և աղետների ռիսկերի նվազեցման  համար,
  • օժանդակություն ուսումնական հաստատության ոչ կառուցվածքային ռիսկերի նվազեցման ուղղությամբ նախատեսված գործողությունների իրականացմանը, 
  • աջակցություն շենքի կառուցվածքային մաս չհանդիսացող տարրերի ռիսկերի հետևանքները մեղմացնելու գործողություններին,
  • աջակցություն վտանգների և դրանցից բխող հնարավոր աղետների ռիսկերի  նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներին,
  • աջակցություն վտանգների և դրանցից բխող հնարավոր աղետների բացասական հետևանքների սահմանափակմանն ուղղված միջոցառումներին։ 

Մրցույթի մասնակցության հայտերն անհրաժեշտ է մինչև 2022 թվականի  հունիսի 2-ը՝ ժամը 11.00-ը, ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով: 

Մրցույթի շրջանակում նախատեսվում է «Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» միջոցառման իրականացման նպատակով դրամաշնորհի տեսքով անհատույց և անվերադարձ դրամական հատկացում տրամադրել մրցույթին հայտ ներկայացրած և հաղթող ճանաչված մասնակցին (դպրոցին)/մասնակիցներին (դպրոցներին): Հայտեր կարող են ներկայացնել համակարգում գրանցված և իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները:

Դրամական հատկացման բյուջեի առավելագույն չափը կազմում է 47 մլն 444 հազար դրամ (ներառյալ՝ ԱԱՀ), որը նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած առավելագույնը 20 հանրակրթական ուսումնական հաստատությունների միջև (յուրաքանչյուրին՝ մինչև 2 մլն 372 հազար դրամ (ներառյալ՝ ԱԱՀ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter