ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Բենթլի» մակնիշի ավտոմեքենան, չենթարկվելով ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հրահանգներին, մեծ արագությամբ դիմել է փախուստի:
Այսպիսի մի հայտնի պատմություն կա. երբ կոշկակարը նկարչին դիտողություն է անում, թե «կոշիկը ճիշտ չես նկարել», նկարիչն ուղղում է: Հաջորդ օրը գալիս է, թե «գլխարկն էլ ճիշտ չես նկարել», նկարիչն էլ թե «ստոպ, կոշկակար, կոշիկիցդ վեր մի բարձրացիր»:
Հենց նոր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց երկու ամսով կալանավորել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Սարգսյանի (մականունը՝ Ալրաղացի Լյովիկ) թիկնապահ Արմեն Սարգսյանին:
Ականատեսները նշել են, որ մահացածը` Հրանտ Արամյանն է, ով Օհանավանք այցելած զբոսաշրջիկների գիտական ղեկավարն է եղել: Այցելության ժամանակ, ոտքը սայթաքելու պատճառով, նա գլորվել է եւ ընկել ձորը:
Այսօր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Տիգրան Փոստանջյանի դեմ հարուցված քրեական գործի երկրորդ դատական նիստը:
Ուսման որակի բարձրացման նպատակով անցկացվող արդեն ավանդական դարձած դպրոցականների առարկայական օլիմպիադայի 2010-2011 ուսումնական տարվա քաղաքային փուլի մասնակից 1480 աշակերտներից հաղթող են ճանաչվել 57-ը:
Արմաշի պոմպակայանը ոռոգման ջուր է մատակարարում Արարատի մարզի Արմաշ և Սուրենավան համայնքներին' չորս խողովակաշարից ոռոգելով 1,481 հեկտար հողատարածք:
Զեկուցվել է, որ 2011 թ. գարնանային զորակոչի անցկացման նախապատրաստական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:
2010թ. ընթացքում Հայաստանում բարեգործական և մարդասիրական օգնության ծրագրեր է իրականացրել միջազգային և հանրապետական 135 կազմակերպություն։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել ՀՀ ագրովերամշակման ոլորտի խոշոր ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ:
Կոնսերվատորիայում ուսման տարիներս էին՝ 1970 թիվ, ապրիլի 15: «Լենինիզմից հասկացողները», կարծում եմ՝ անմիջապես կռահեցին, որ ուղիղ մեկ շաբաթ հետո ամբողջ Սովետ միությունը պիտի տոներ Մեծ (ում համար՝ մեծ, ում համար՝ զրո) առաջնորդի 100-ամյակը:
Այսօր կառավարությունը հավանության է արժանացրել «Ներքին շուկայի պաշտպանության մասին» և ևս երկու օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին:
Այսօր ՀՀ կառավարությունը 1684 տեղ է հաստատել պետական բուհերի 2011/2012 թթ. ուսումնական տարվա' պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսումնական վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով:
Ներքաղաքական և ներհասարակական զարգացումների լույսի ներքո այսօր Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) տեղի ունեցավ սեմինար-քննարկում, որի թեման էր «Հայաստան. հանրային պահանջ և ներքաղաքական առաջարկներ»:
Այսօր կառավարության ընդունած որոշմամբ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է 59 միլիոն դրամ' «Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հա տարածքի անտառապատման աշխատանքներ» ծրագրով ոռոգման համակարգի ստեղծման և ցանկապատման աշխատանքները...
Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ և մեկ ժամ տևողությամբ տեսակցություն ունեցել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հետ:
Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոցից ապրիլի 11-ի երեկոյան ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ բեկորային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Գյումրիի «Աշխատանքային ռեզերվներ» մարզական ընկերության մարզիչ, 32-ամյա Մ. Ս.-ն:
«Շատ տպավորված եմ իմ տեսածով: Ըստ իս, այս ներդրումները դրական փոփոխությունների են հանգեցրել, որոնք զգալի են նաև ժողովրդի համար: Հողագործներից շատերի հետ խոսեցի, ովքեր ինձ պատմեցին, որ հնարավորություն են ունեցել կրկնապատկել, եռապատկել, անգամ քառապատկել...
Հարցման արդյունքում պարզվել է, որ զբաղված է երկրի բնակչության 45.2 տոկոսը, գործազուրկ' 20.2 տոկոսը: Հարցվածների 21.8 տոկոսն իրեն համարել է տնային տնտեսուհի, իսկ 12.8 տոկոսը' թոշակառու:
Անհայտ անձը զանգահարել է դատարան եւ հայտնել, որ դատարանի շենքում ռումբ կա եւ այն պետք է պայթի: Դեպքի վայր են ժամանել ԱԱԾ աշխատակիցները` շներով եւ արդեն սկսել են շենքի ներսում որոնողական աշխատանքները:
Այսօրվանից Orange-ի Խոսենք կանխավճարային ծառայության բոլոր սակագնային պլանների բաժանորդները, ամեն անգամ միանվագ լիցքավորելով հաշիվը 1000 և ավելի դրամով` կստանան անվճար րոպեներ շաբաթ և կիրակի օրերին Orange ցանցի ներսում զանգելու համար, լիցքավորման պահից...
Այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի» 120 սան հանդես կգա համերգային ծրագրով, նկարչական և դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցադրությամբ:
ՀՀ քաղաքացիներ, գործարար Սմբատ Տոնոյանը եւ ֆիզիկոս Հրանտ Օհանյանը Վրաստանում դատապարտվել են համապատասխանաբար 13 եւ 14 տարվա ազատազրկման: Վրաց իրավապահները նրանց ձերբակալել էին անցյալ տարվա մարտին` միջուկային նյութի մաքսանենգության մեղադրանքով:
«Deno Gold Mining Company» ընկերության կողմից շահագործվող Կապանի Շահումյանի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագիծը մտավ ակտիվ փուլ: Նախագծի հասարակական լսումներն արդեն նշանակվել են մայիսի 20- ին: Կապանի հասարակայնությունը խիստ անհանգստացած...
Այս տարվա մարտի 17-ին Տավուշի մարզի Հաղարծին գյուղի 32-ամյա բնակիչ Արթուր Բադալյանը փոխանակվել է մի ադրբեջանցու հետ: Նրա անհետանալուց հետո հարազատները երկար ժամանակ ոչինչ չգիտեին Արթուրի ճակատագրի մասին, ավելի քան մեկ տարի անց նա Կարմիր խաչի միջոցով...
Երեկ երոկոյան ուժեղ կարկուտ է տեղացել Արագածոտնի մարզի մի շարք համայնքներում: Մարզպետարանում ձեւավորվել է վնասի չափերն ուսումնասիրող հանձնաժողով: Այսօր վաղ առավոտյան մարզպետ Սարգիս Սահակյանը եւ գյուղնախարարության ներկայացուցիչները շրջայցեր...
Բերման են ենթարկել 47-ամյա Կարինե Չ.-ին, որն այս տարվա մարտի 25-ից հետախուզվում էր խարդախության և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով:
«Հետքն» իր նոր գործարկված կայքում առցանց (օն-լայն) հարցումներ է անցկացնում' պարզելու համար ընթերցողների վերաբերմունքը և կարծիքը հասարակությանը հուզող տարբեր խնդիրների վերաբերյալ:
Այսօր տեղի ունեցած նիստում ՀՀ կառավարությունը որոշել է Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը (ներառյալ) ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին տալ 25 հազար դրամ ամենամսյա դրամական օգնություն' այն վճարելով...
Մի քանի օր տեղացող անձրեւները զգալի վնաս են հասցրել հատկապես Արարատյան դաշտավայրի պտղատու այգիներին: Արմավիրի մարզում գերխոնավությունից արդեն գլուխ են բարձրացրել սնկային հիվանդությունները:
«Մեզ համար այդպես էլ անհայտ մնաց, թե էդ 4 տոկոսի սուբսիդավորման որոշումը, որ պետք է կատարվի ամբողջ վարկը փակելուց հետո, Կառավարությո՞ւնն է կայացրել, թե՞ բանկերը»: Շիրակի մարզի Մեղրաշեն համայնքի ղեկավար Հունան Պետրոսյանի այս մտահոգությունը միայն...
Երեկ, ժամը 18.00-ից 19.20-ի սահմաններում տեղացած կարկուտի հետևանքով Արագածոտնի մարզի Ագարակ, Աղձք, Օրգով, Ուջան, Մաստարա, Կարմրաշեն, Ակունք, Շղարշիկ, Եղնիկ, Իռինդ, Կաթնաղբյուր, Վերին Սասնաշեն, Մեծաձոր, Օթևան, Լեռնարոտ, Ագարակավան, Ավան, Ոսկեվազ, Ոսկեվան,...
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է Հարավային Ամերիկա: Կաթողիկոսին ուղեկցում են ԱՄՆ Արեւմտյան հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը,...
Թուրքիան միայն թուրքերին չի պատկանում, Թուրքիան այնտեղ ապրող բոլոր էթնիկ խմբերինն է, այդ թվում նաեւ հայերինը, քրդերինը, լազերինը, թաթարներինը եւ այլն, եւ բոլոր խմբերը հավասար են: Սա թուրք լուսանկարիչ Աթթիլա Դուրակի լուսանկարների «Էբրու» խորագիրը...
Արարատի եւ Արմավիրի մարզի փոքր ու միջին ջերմոցային տնտեսությունների սեփականատերերը «Հետքին» խոստովանեցին, որ իրենցից շատերը միայն հեռուստատեսությամբ են տեսել Կառավարության շենքը, քանի որ հողի աշխատանքներից աչք չեն բացում եւ տարին մեկ, այն էլ...
Ապրիլի 28-ի հանրահավաքին հաջորդած չկայացած նստացույցի նախաձեռնությունը ցույց տվեց, որ հասարակությունը շատ ավելի ռադիկալ է տրամադրված քաղաքական խնդիրների առաջադրման եւ լուծման հարցում, քան բոլոր ընդդիմադիր ուժերը:
«Առավոտը» այսօր հոդված է տպագրել Աշոցքի տարածաշրջանի սահմանամերձ Սարագյուղի մասին, որը դատարկման վտանգի տակ է: Թերթի թղթակցին գյուղապետը հայտնել է, որ գյուղում ապրում է հազիվ հարյուր մարդ, որ արդեն երկու տարի է` գյուղում ոչ մի երեխա չի ծնվել:
Թերթը անդրադարձ է կատարել վերջին այն տեղեկություններին, որ Հայաստանում տեղի է ունեցել օրենքով գողների «սխոդկա», որի ժամանակ, իբր, Դեդ Հասանի մտերիմը համարվող Նորադուզցի Ալիկ Բայանդուրյանը կարգվել է օրենքով գող:
Թերթը տեղեկացնում է, որ Մասիսի տարածաշրջանի Դարակետ գյուղի մոտ արդեն մեկ ամսից ավելի նախապատրաստական աշխատանքներ են տարվում` մեծ շինարարություն սկսելու համար:
Թերթի ունեցած տեղեկություններով, մայիսի 16-ին Հայաստան է ժամանելու ՄԱԳԱՏԵ-ի հովանավորությամբ գործող OSART հանձնաժողովի աշխատանքային խումբը, որը համակողմանի ուսումնասիրության է ենթարկելու Մեծամորի ատոմակայանը:
Ըստ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ամփոփ տեղեկատվության, 2011թ. հունվար-մարտին հանրապետությունում ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտված ՀՀքաղաքացիների թվաքանակը կազմել է 18326 մարդ, որից 13526-ը կանայք են:
Թուրքիայում` տարբեր ազգերի ու կրոնների ներկայացուցիչներից բաղկացած Անթաքիայի (Անտիոք) քաղաքակրթությունների երգչախմբում հնչում են նաև հայերեն երգեր: