Գերմանիայի հետախուզական ծառայության ներկայացուցիչը հայտարարել է, որ գերատեսչությունը «հրապարակային չի մեկնաբանում հարցեր, որոնք վերաբերվում են հետախուզության հնարավոր արդյունքներին»։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն առաջին անգամ մեկնաբանել է զինված ապստամբությունը, որը նախորդ շաբաթ կազմակերպվել էր «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի կողմից։
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը հայտարարել է, որ «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ապստամբության փորձը ցույց է տվել, թե ինչ բացասական ազդեցություն ունի ռուսական հասարակության վրա Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումը։
Բելառուսի նախագահի խոսքով՝ հաջորդ պայմանը, որի կատարման շուրջ պայմանավորվել են կողմերը, Մոսկվա վագներականների շարասյուների հետագա շարժի կանգնեցումն է։
«Վագներ» մասնավոր զինվորական ընկերության կողմից զինված ապստամբության փաստով քրեական գործը դադարեցվել է։ Այդ մասին գրում է TACC գործակալությունը՝ հղում անելով ՌԴ անվտանգության դաշնային ծառայությանը։
Ամերիկյան հետախուզության աշխատակիցները անցած շաբաթվա ընթացքում Կոնգրեսին տեղեկացրել էին «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության տեղաշարժերի և սահմանին ուժերի կուտակման մասին։ Այդ մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով երեք աղբյուրի:
Եվգենի Պրիգոժինի նկատմամբ հարուցված զինված ապստամբության մասին քրեական գործը կդադարեցվի, իսկ «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության հիմնադիրը կհեռանա Բելառուս։ Այդ մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Դմիտրի Պեսկովը։
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համաձայնությամբ, բանակցություններ է վարել «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հետ։ Այդ մասին հայտնում է Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը։