Իսրայելը երկու օրվա մեջ երկրորդ հարվածն է հասցրել Գազայի հատվածում գտնվող Ջաբալիա փախստականների ճամբարին։ Ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 80 մարդ: Այդ մասին հայտնում են CNN-ը և Reuters-ը։
Նշվում է, որ նոյեմբերի 1-ին պաղեստինյան տարածքն այդ անցակետով կարող է լքել օտարերկրյա անձնագիր ունեցող շուրջ 400 անձ:
Հորդանանի ԱԳՆ-ն նշել է, որ Իսրայել դեսպանի վերադարձը կապված կլինի Գազայի հատվածում իսրայելական կողմի ռազմական գործողությունների դադարեցման հետ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը Գազայի հատվածում մարդկության դեմ հանցագործություններ և ռազմական հանցագործություններ է կատարում:
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը ժամանել է Անկարա՝ քննարկելու իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Այդ մասին նշվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Բոլիվիայի իշխանությունները հայտարարել են Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի իրականացրած գործողությունների պատճառով։ Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Պաղեստինը հայտարարել է, որ պայթյունի պատճառը դարձել է Իսրայելի ավիահարվածը, Իսրայելը դա չի հերքում։ Պաղեստինյան կողմի տվյալներով՝ մոտ 150 մարդ մնում է փլատակների տակ, տանսյակներն էլ դեռ փլատակների տակ են։
Իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորումն անհնար է առանց պաղեստինցի ժողովրդի սեփական պետության իրավունքի ճանաչման։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ռամալայում Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ հանդիպման ժամանակ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Գազայի հատվածում խաղաղ բնակչության զանգվածային սպանությունները հասել են ցեղասպանության մակարդակի, սակայն միջազգային հանրությունն ի վիճակի չէ հակահարված տալ Իսրայելի «ապօրինի հարձակումներին»: