Հայաստանում գետնի վրա պետք է չլինել, որովհետեւ այս հողը ոչ մեկինս է, ցավոք։ Ես զգում եմ՝ այս հողը այնքան ծարավ է, որ դեռ պետք է լիքը էներգիա ուտի, լիքը մարդկանց գլուխ։ Ինքը սոված է։ Հայաստանը սոված է։ Եվ զոհեր կան։
Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնականերանգը։
Պահեր կան, որ հիմա չեմ ֆիքսում. ուզում եմ ապրել։ Դա ինձ ավելի կարեւոր է թվում։ Հիմա չեմ մտածում՝ վա՜խ, ի՜նչ ֆոտո բաց թողեցի։ Երեւի երբեք չի էլ եղել այդպես։
Մեզ պակասում են ամբիցիաները։ Մեզ կրթական ամուր համակարգն է պակասում։ Տգետի ու կրթվածի ամբիցիաները հիմնարար կերպով տարբերվում են իրարից․ մեզ այս առումով ստեղծագործելու մղող, վերեւ տանող ամբիցիան է ակասում։
Քաղաքի ու իմ հարաբերությունները մոտավոր այսպիսինն են՝ խիստ զգայական։ Մեկ-մեկ կռիվ եմ անում, ուզում եմ ասեմ՝ ինչի մի բան չես անում, ինչի ես թողնում, որ քեզ վատ վերաբերեն