Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի օրը՝ մայիսի 4-ին ժամանել է Նիդերլանդներ, այցելել Հաագա քաղաք, որտեղ գտնվում է Միջազգային քրեական դատարանը։
Ուկրաինան ունի անհրաժեշտ բոլոր միջոցներն առաջիկա շաբաթներին հակահարձակում սկսելու համար։ Այդ մասին CNN հեռուստաընկերության եթերում հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին։
Ռուսական զորքերը մայիսի 3-ին զանգվածային հրթիռակոծության են ենթարկել Ուկրաինայի Խերսոն քաղաքը, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, կա 12 զոհ, ևս 22-ն էլ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը լրատվամիջոցներին հայտարարել է, որ Ուկրաինան չի հարձակվում օտար տարածքների վրա։ Այդ մասին գրում է Meduza-ն։
Մայիսի 3-ի գիշերը երկու դրոն փորձել են հարձակվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Կրեմլում գտնվող նստավայրի վրա։ Այդ մասին հայտարարել է Կրեմլը։ Վերջինս պատասխանատվությունը դրել է ուկրաինական կողմի վրա։
Զելենսկին բանակցություններ կվարի Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոյի և խորհրդարանի խոսնակ Պետերի Օրպոյի հետ, ինչպես նաև կմասնակցի Ուկրաինա-Հյուսիսային Եվրոպա գագաթնաժողովին։
Ուկրաինայի ԶՈւ-ն Լիմանի ուղղությամբ կարողացել են հետ մղել ռուսական հարձակումները և գերեվարել 10 զինծառայողի, իսկ Բախմուտում տարածքային պաշտպանության ուժերը հակահարձակման են անցել՝ կարողանալով հետ վերադարձնել նախկինում կորցված մի շարք դիրքեր։
Հարավաֆրիկյան Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ են արել հրաժարվել ԲՐԻՔՍ-ի առաջիկա գագաթնաժողովին մասնակցելուց։ Այդ մասին հայտնում է հարավաֆրիկյան The Sunday Times պարբերականը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության հարցերը։ Կայացած հեռախոսազրույցի մասին հայտնել են երկու կողմերն էլ։