Ուկրաինայի Դնեպր քաղաքում բազմահարկ բնակելի շենքի հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի, ներառյալ 2 երեխա։ Այդ մասին հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում հաստատել է բրիտանական կողմի մտադրությունը ուկրաինական բանակին մատակարարել Challenger 2 տանկեր։
Եվրամիությունը նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական, թվով 10-րդ փաթեթը, որը հնարավոր է պատրաստ լինի արդեն մինչև փետրվարի 24-ը, երբ լրանա Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման 1 տարին։
Բրիտանական պարբերականի տվյալներով՝ որոշումը կընդունվի մի քանի շաբաթների ընթացքում և մինչև ապրիլ ռազմաճակատ կուղարկվի մինչև կես միլիոն մարդ, «որպեսզի սկսվի նոր մասշտաբային հարձակում»։
Գիշերվա ընթացքում շարունակվել են փրկարարական աշխատանքները։ BBC-ի տվյալներով՝ փլատակների տակից հանվել է 38 մարդ, այդ թվում 6 երեխա։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 73 մարդ, որոնցից 14-ը՝ երեխաներ։
Ուկրաինայում ռուսական զորքերի միացյալ խմբավորման նոր հրամանատար է նշանակվել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան խոստացել է Ուկրաինային փոխանցել Leopard տանկերի վաշտ։ Այդ մասին հայտնում է Լեհաստանի նախագահի մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի իշխանությունները չեն զգուշացրել Չինաստանին այն մասին, որ պատրաստվում են լայնամասշտաբ ներխուժում սկսել Ուկրաինա մինչ այն պահը, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարձակման հրաման արձակեց։
Ռուսաստանում զորահավաքի նոր ալիքի մասին կհայտարարեն ձմեռային տոներից հետո՝ հունվարի 15-ին։ Ինչպես ենթադրում են ուկրաինական հետախուզությունում, Ռուսաստանից կպահանջվի մոտ երկու ամիս, որպեսզի նախապատրաստեն զորամիավորումները