ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Խերսոնից զորքերի դուրսբերման ռուսական հրամանատարության որոշումը կանխատեսելի էր և համընկել է նրա հետ, որ ԱՄՆ-ում ավարտվել են միջանկյալ ընտրությունները։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ինդոնեզիայի Բալի կղզում չի մասնակցի G 20-ի գագաթնաժողովին, որը կկայանա նոյեմբերի 15-16-ը։ Այդ մասին տեղեկատվությունը հաստատել է Ինդոնեզիայում Ռուսաստանի դեսպանությունը։
Խերսոնի մարզում ռուսական զորքերի հրամանատար Սերգեյ Սուրովկինը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին առաջարկել է թողնել Խերսոնի մարզի աջափնյա հատվածը, որտեղ գտնվում է Խերսոն քաղաքը։
Խերսոնի օկուպացիոն ուժերի փոխղեկավար Կիրիլ Ստրեմոուսովը զոհվել է ավտովթարի ժամանակ։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով «ռազմաքաղաքացիական վարչակազմի» մամուլի ծառայությանը։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը մեկնաբանել է լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, որ նա բանակցություններ է վարել ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Ուկրաինայի նախագահը շնորհավորել է իսրայելցի քաղաքական գործչին հաղթանակի կապակցությամբ և հույս հայտնել, որ նա կպահի իր խոստումը, որը տվել է նախընտրական քարոզարշավի ժամանակ։
Ուկրաինա են ժամանել NASAMS և Aspide զենիթահրթիռային համալիրները։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Իրանի իշխանության ներկայացուցիչները ստում են Ռուսաստանին քիչ քանակությամբ անօդաչուների մատակարարման և դրանց առաքման ժամկետների մասին։ Այդ մասին Զելենսկին նշել է իր հերթական տեսաուղերձի ժամանակ։
Իրանն առաջին անգամ հաստատել է, որ Ռուսաստանին մատակարարել է անօդաչուներ։ Այդ մասին Reuters գործակալության փոխանցմամբ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը։