Հարցին, թե այս տարի կտեսնե՞նք որակապես նոր հավաքական, որտեղ տեխնիական խոտանը կնվազի, Վարդան Մինասյանն ասաց, որ մեծ հույս ունի, որ կտեսնի՝ ընդգծելով, որ «ամեն ինչ ֆուտբոլիստների գլխի և ոտքի մեջ է»:
Հայաստանը հանդիպել է միայն մակեդոնացիներին: Կովկասյան եւ բալկանյան ընտրանիների ճանապարհները խաչվել են 3 ընտրական մրցաշարերում:
D լիգայի վիճակահանության արդյունքներով՝ Հայաստանի ազգային հավաքականը հայտնվեց 4- րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն ՆՀՀ Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի ընտրանիները: